«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն վնասվածքի պատճառով փոխարինվել է Լա Լիգայի «Գրանադայի» դեմ խաղի առաջին խաղակեսում։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ ֆրանսիացու մոտ ախտորոշվել է ձախ ծնկի միջային կողային կապանի սալջարդ։
Սպասվում է, որ Կոունդեն բաց կթողնի առնվազն մեկ ամիս։ Այսպիսով, ֆրանսիացին հաստատ չի օգնի «Բարսելոնային» «Ռեալի» դեմ Էլ Կլասիկոյում՝ թիմերը կխաղան՝ հոկտեմբերի 28-ին։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրում «Գրանադան» ու «Բարսելոնան» ոչ-ոքի խաղացին 2:2 հաշվով։ Այժմ Չավիի թիմը մրցաշարային աղյուսակում երրորդն է՝ առաջատար «Ռեալից» զիջելով երեք միավորով։