Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը թիմի հարձակվողի հետ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեյմի Բայնո-Գիտենսը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ 19-ամյա անգլիացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը:

Ինչպես հայտնում է BIld-ը՝ դորտմունդցիները երկարաձգել են պայմանագիրը ֆուտբոլիստի հետ՝ «Արսենալի», «Չելսիի» և «Նյուքասլի» հետաքրքրության պատճառով:

Հիշեցնենք, որ Բայնո-Գիտենսը Դորտմունդի «Բորուսիային» միացել է «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմից 2020 թվականին։