«Բարսելոնան» հայտնել է թիմի երկու ֆուտբոլիստների վնասվածքների մասին

«Բարսելոնան» հայտնել է թիմի երկու ֆուտբոլիստների՝ պաշտպան Ժյուլ Կունդեի և կիսապաշտպան Լամին Յամալի վնասվածքների մասին։

Հետազոտությունները ցույց են տվել, որ Կունդեն ձախ միջնակողային կապանի սալջարդ է ունեցել։ Ֆրանսիացին շարքից դուրս է եկել, սակայն նրա ապաքինման ստույգ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ։

Յամալը ձախ ազդրի ճկման վնասվածք ունի։ Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները նույնպես չեն հաղորդվում, սակայն նա կմիանա Իսպանիայի հավաքականին, որտեղ նրա վիճակը կգնահատի ազգային հավաքականի բժշկական շտաբը։