Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Գրանադայի» հետ (2-2)։
Առաջին խաղակեսի հենց վերջնամասում Լամին Յամալը գրավեց «Գրանադայի» դարպասը՝ կրճատելով հաշվի տարբերությունցը (1-2)։
Ըստ Opta-ի փոխանցմամբ՝ Յամալը 16 տարեկան 87 օրական դարձել է Իսպանիայի առաջնության պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձել է գոլի հեղինակ։ Այս ցուցանիշով նա գերազանցեց Ֆաբրիս Օլինգային 16 տարեկան, 98 օրական, ով հանդես էր գալիս «Մալագայում»։