Միկել Արտետան որպես մարզիչ առաջին անգամ հաղթեց «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան իր առաջին հաղթանակը տարավ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում՝ որպես մարզիչ։ Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի խաղում լոնդոնցիները 1-0 հաշվով հաղթեցին «քաղաքայիններին»։

Ըստ Opta-ի՝ սա Արտետայի առաջին միավորն է, որը վաստակել է «Սիթիի» հետ խաղում որպես մարզիչ՝ նախկինում 7 խաղում 7 պարտություն կրելով։ Այժմ 41-ամյա մասնագետը Պրեմիեր Լիգայում հաղթել է բոլոր 24 մրցակիցներին։

«Արսենալը» ընդհատեց նաև Անգլիայի առաջնությունում «Սիթիի» դեմ 12-խաղյա պարտությունների շարանը։