Իտալական «Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն «Ջենոայի» դեմ խաղում խաղավարտին դարպասին է կանգնել։
Օլիվյե Ժիրուի՝ դարպասապահ լինելը դուր է եկել Զլատան Իբրահիմովիչին, ով մինչև ամառ հանդես է եկել «Միլանում»։ Նա ծաղրել է Ժիրուին՝ Telegram-ում գրառում հրապարակելով։
«Երբեք ուշ չէ ձեր նոր դիրքը գտնելու համար», – գրել է Իբրահիմովիչը:
Իտալիայի առաջնության հերթական տուրում «Միլանին» սպասվում է կարեւոր հանդիպում՝ ճակատամարտ Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Այն կկայանա հոկտեմբերի 22-ին՝ իններորդ տուրի շրջանակներում։