«Այաքսն» իր պատմության վատագույն մեկնարկն է գրանցել

Կիրակի օրը «Այաքսը» հերթական անգամ պարտվեց։ Ամստերդամի թիմը սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց ԱԶ-ին։

Արդյունքում, «Այաքսը» այժմ գտնվում է Էրեդիվիզիեի մրցաշարային աղյուսակի միայն 16-րդ տեղում: Հոլանդիայի առաջնության մեկնարկային վեց տուրերում «Այաքսը» կարողացավ վաստակել ընդամենը հինգ միավոր։

Ինչպես հայտնում է լրագրող Միշել Աբինկը սոցիալական ցանցերում, սա «Այաքսի» վատագույն մեկնարկն է առաջնությունում։ Նախկինում ամստերդամյան թիմն առաջնության առաջին վեց խաղերում երբեք յոթ միավորից պակաս չէր վաստակել։

Հաջորդ հանդիպումը «Այաքսը» կանցկացնի հոկտեմբերի 22-ին՝ արտագնաում՝ «Ուտրեխտի» հետ: