Իտալացի նախկին պաշտպան Անդրեա Բարձալին կարծում է, որ «Յուվենտուսը» Ռոմելու Լուկակուի կարիքը շատ չէր զգում:
Բելգիացի հարձակվողը, ում իրավունքները պատկանում են «Չելսիին», ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետաքրքրել է թուրինյան գրանդին։ Նույնիսկ խոսվում էր Լուկակուին Դուշան Վլահովիչի հետ փոխանակելու մասին, սակայն փոխարենը 30-ամյա ֆուտբոլիստը հայտնվեց «Ռոմայում», իսկ սերբը մնաց «Յուվենտուսում»:
«Չեմ կարծում, որ «Յուվենտուսն» այժմ ափսոսում է Լուկակուի ձախողման համար։ Վլահովիչն ավելի երիտասարդ է, բայց և լավ։ Դուշանը միշտ գոլ է խփել ու հետագայում էլ շատ է գոլ խփելու։
Այս խոսքերով ես չեմ նվազեցնում Ռոմելուի արժանիքները, ով ունակ է փոփոխություն մտցնել Ա Սերիայում»,- նշել է «Յուվենտուսի» նախկին խաղացողը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։