Էրիկ տեն Հագ. «Շատ եմ ցավում, բայց Ջեյդոն Սանչոյի իրավիճակը չի փոխվել»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգը պատասխանել է թիմի վինգեր Ջեյդոն Սանչոյի հետ կապված իրավիճակի մասին հարցին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Սանչոն հեռացվել էր թիմային մարզումներից։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կոնֆլիկտ է ունեցել գլխավոր մարզչի հետ։

«Շատ եմ ցավում, բայց Ջեյդոն Սանչոյի իրավիճակը չի փոխվել: Նա անհասանելի է, ուստի թիմի մաս չէ: Հետևաբար, ես մեկնաբանություններ չունեմ այս հարցի վերաբերյալ»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։