«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ աշխատելու մասին։
«Գվարդիոլան շատ պահանջկոտ է մարզումների ժամանակ: Երբ ես խոսեցի նրա հետ պայմանագիրը ստորագրելուց առաջ, նա ասաց.
«Ինձ չի հետաքրքրում, թե դու ինչ ես անում: Բայց երբ ես մարզումային դաշտ եմ դուրս գալիս, պետք է կենտրոնացած լինես։ Եթե ոչ, ես քեզ «կջարդեմ»»,- նշել է Հոլանդը The Telegraph-ին տված հարցազրույցում:
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության հաջորդ հանդիպումը կանցկացնի կիրակի օրը՝ հոկտեմբերի 8-ին։ Պեպ Գվարդիոլայի թիմը արտագնա խաղում կխաղա «Արսենալի» հետ։