«Ռոմայի» հարձակվող Անդրեա Բելոտին կիսվել է Եվրոպա լիգայի խմբային փուլի շվեյցարական «Սերվետի» դեմ խաղի մասին իր կարծիքով։ Իտալական ակումբը ջախջախիչ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։ Հարձակվողի դարձավ դուբլի հեղինակ։
«Հանդիպման առաջին կեսում մենք մեզ շատ թույլ տվեցինք, դա չպետք է տեղի ունենա։ Մենք «Ռոման» ենք, ցանկանում ենք հաղթել այս խմբում։
Պետք է յուրաքանչյուր հանդիպմանը մոտենալ ճիշտ վերաբերմունքով։ Սխալներ չպետք է թույլ տալ»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։