Ջեյդոն Սանչոն ձմռանը կարող է վերադառնալ Գերմանիա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ձմռանը կարող է վերադառնալ «Բորուսիա»։

Գերմանական ակումբը քննարկում է 23-ամյա ֆուտբոլիստի վարձակալության հարցը 2023/24 մրցաշրջանի մնացած հատվածի համար։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ «Բորուսիան» պատրաստ կլինի գնել Սանչոյին, եթե նա լավ հանդես գա վարձակալության ժամկետում։ Ակնհայտ է, որ դորտմունդցիները կասկածում են, որ Ջեյդոնը կփայլի իրենց շարքերում այնքան, որքան նախկինում։

Transfermarkt-ը Սանչոյին գնահատում է 45 միլիոն եվրո։