Մարիո Բալոտելի․ «10 միլիոն եվրոյի դիմաց նույնիսկ կմիանայի եղբորս թիմին և կխաղայի նրանց համար»

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող, իսկ այժմ թուրքական «Ադանա Դեմիրսպոր» ակումբի հարձակվող Մարիո Բալոտելին պատմել է, թե ինչպես կարձագանքի ՊՍԺ տեղափոխվելու առաջարկին։

«Իսկ եթե ՊՍԺ-ն ինձ հրավիրի ես կհրաժարվեմ նրանցից։ Ոչ մի կերպ չեմ կարող գնալ այնտեղ, քանի որ նախկինում խաղացել եմ «Մարսելում» և «Նիցայում»։ Այսպիսով, ՊՍԺ-ն հնարավորություն չունի։

Իսկ եթե ՊՍԺ-ն ինձ առաջարկի 10 միլիոն եվրո այս մրցաշրջանի համար, այդ դեպքում ես իմ համաձայնությունը կտայի։ 10 միլիոն եվրոյի դիմաց նույնիսկ կմիանայի եղբորս թիմին և կխաղայի նրանց համար», – Բալոտելիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։