Վիկտոր Օսիմհենը որոշել է չիրացնել թիմի 11 մետրանոցները

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը որոշել է չիրացնել թիմի 11 մետրանոցները։

Ինչպես հայտնում է La Repubblica-ը՝ նիգերիացին հրաժարվել է 11 մետրանոցներից նեապոլցիների մամուլի ծառայության հետ կոնֆլիկտից հետո։

Հաղորդվում է, որ այս կերպ հարձակվողը ցուցադրել է իր դժգոհությունը։

Հիշեցնենք, որ ակումբը նախկինում տեսանյութ էր հրապարակել Օսիմհենի հետ, որում նա ծաղրում էր ֆուտբոլիստին 11 մետրանոց չիրացնելու համար։