Ժոաու Ֆելիշը պատմել է, թե «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից ով է իրեն ամենից շատ տպավորել

«Բարսելոնայի» հարձակվող Ժոաու Ֆելիշը պատմել է, թե կատալոնական ակումբի ֆուտբոլիստներից ով է իրեն ամենից շատ տպավորել։

«Դե Յոնգը ինձ ամենաշատը տպավորեց։ Ես նախկինում արդեն ճանաչում էի Ֆրենկիին։ Տեսնելով նրա խաղը՝ նա ինձ ավելի պարզ պատկերացում տվեց: Այն, թե ինչպես է նա հասկանում խաղը և ինչպես է նա գործում խաղադաշտում, շատ տպավորիչ է»,- Ֆելիշի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Ֆելիշը մեկ տարի վարձավճարով խաղում է «Բարսելոնայում»: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Բլաուգրանայի» կազմում վեց հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։