Սերխիո Ռամոսը տպավորիչ ցուցանիշով Ֆրանչեսկո Տոտտիից հետո դարձավ երկրորդը

«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը ՊՍՎ-ի հետ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի արտագնա խաղում (2:2) դարձել է վերջին 9 տարիներին այս մրցաշարում գոլային փոխանցման ամենատարեց հեղինակը, հայտնում է Opta Sports-ը։ ՊՍՎ-ի հետ հանդիպման 68-րդ րոպեին Նեմանյա Գուդելին գոլային փոխանցում կատարած Ռամոսը 37 տարեկան 187 օրական էր։ «Սևիլիայի» պաշտպանն ամբողջ հանդիպումն անցկացրել է խաղադաշտում։

Այդուհանդերձ, այս ցուցանիշով Սերխիո Ռամոսը միայն երկրորդն է, քանի որ ինը տարի առաջ, 2014 թվականի սեպտեմբերի 17-ին «Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին 37 տարեկան 355 օրական էր, երբ գոլային փոխանցում կատարեց Ժերվինյոյին՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ 5:1 հաշվով հաղթանակած խաղում:

Հավելենք, որ երկու տուրից հետո «Սևիլիան» B խմբում երրորդ տեղում է և ունի երկու միավոր: Չեմպիոնների Լիգայի հաջորդ հանդիպումը իսպանական ակումբը կանցկացնի հոկտեմբերի 24-ին՝ «Արսենալի» հետ Լոնդոնում։