Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն դրական է արտահայտվել իր թիմակից Ջուդ Բելինգհեմի մասին՝ նրան անվանելով ֆուտբոլիստ, ով կնշի դարաշրջան:
«Այն ֆուտբոլիստները, ում վիճակված է իրենց դրոշմը թողնել դարաշրջանում, ունեն իրենց առանձնահատկությունները: Նա երկար տարիներ խաղում է լավ թիմերում, բայց «Ռեալը» հերթական քայլն է։ Նա հաղթահարել է այս անհավանական ճնշումը և շատ հասուն ֆուտբոլիստ է:
Մենք գիտենք, թե ինչ հիանալի ֆուտբոլիստ է նա։ Եվ որպես մարդ նա առանձնահատուկ է. նա շատ լավ թիմակից է և մաքուր սիրտ ունի: Վստահ եմ, որ նրան շրջապատող շրջանակը դրական է և հավատում եմ, որ ապագայում նա կարող է դառնալ այն ավագը, ով դարաշրջան կնշի «Ռեալում», – Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Բելինգհեմը «սերուցքայինների» ճամբար է տեղափոխվել այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից» 103 միլիոն եվրոյի դիմաց, այս մրցաշրջանում 20-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում ութ խաղում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի այդ, անգլիացին հինգ գոլով գլխավորում է Իսպանիայի Լա լիգայի ռմբարկուների ցուցակը։