Նաիր Թիկնիզյան․ «Ֆուտբոլում հոգեբանությունը շատ բան է որոշում»

«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է իր թիմի հաղթարշավի մասին. Այսօր կայացած գավաթային «Լոկոմոտիվ» – «Ռոստով» հանդիպումն ավարտվել է մոսկովյան ակումբի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Այսպիսով, «Լոկոմոտիվը» բոլոր մրցաշարերում հաղթում է երեք հանդիպում անընդմեջ։

«Հոգեբանությունը շատ բան է որոշում։ Առաջին հանդիպումներում դա մեզ մոտ տապալվեց, հետո եղան հանդիպումներ, որոնք որակական առումով ամբողջությամբ չստացվեցին։ «Զենիթի» դեմ խաղը մեզ ինքնավստահություն տվեց։ Ամբողջ թիմը զգում էր, որ մենք կարող ենք դիմակայել ցանկացած մրցակցի։

Վերլուծել էինք «Ռոստովին», գիտեինք, թե ինչպես են խաղալու։ Մենք բարձր պրեսինգով էինք զբաղվում, և այսօր մեր ծրագրածից շատ բան իրականացրինք։ Տուգանայինը բաց թողնելուց հետո մենք չկորցրինք կենտրոնացումը։ Շատ կարևոր էր մնալ խաղի մեջ և շարունակել պարտադրել մեր ֆուտբոլը»,- Թիկնիզյանի խոսքերն է փոխանցում Մարիա Կուցուբեևան։