«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Կևին-Պրինս Բոատենգը խոստովանել է, որ ստել է կատալոնական ակումբի շնորհանդեսի ժամանակ՝ պատասխանելով Լիոնել Մեսսիի մասին հարցին։
«Ես միշտ աջակցել եմ «Ռեալին» և սիրել Կրիշտիանուին, բայց երբ ինձ հարցրին, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, ես ստիպված էի ստել և նշել Մեսսիին։ Նրանք ինձ ասացին, որ ես պետք է ասեմ սա, հակառակ դեպքում ես չեմ խաղա»,- նշել է գանացին, ինչպես մեջբերում է COPE-ը:
Հիշեցնենք, որ Բոատենգը «Բարսելոնան» ներկայացրել է 2019 թվականին՝ բոլոր մրցաշարերում չորս հանդիպում անցկացնելով «Բլաուգրանայի» մարզաշապիկով։ Կիսապաշտպանը հայտնի է «Միլանի», «Շալկեի» և «Հերտայի» կազմում իր ելույթներով։