«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գնել Մյունխենի «Բավարիայի» հարձակվողներից մեկին

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գնել Մյունխենի «Բավարիայի» հարձակվողներից մեկին, այս մասին հայտնում է Todofichajes-ի էջերը։

Անգլիական թոփ-ակումբը հետաքրքրված է 20-ամյա հարձակվող Ջամալ Մուսիալայով։ «Սիթին» մոտ ապագայում կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստին։ Պոտենցիալ գործարքի արժեքը գնահատվում է 110 մլն եվրո։ Ջամալի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը:

Գերմանիայի առաջնության ընթացիկ առաջնությունում Մուսիալան երեք հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։