«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Կոպենհագենի» հետ առաջիկա հանդիպման մասին։
Հանդիպումը կկայանա Դանիայի հավաքականի տնային ասպարեզում երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին։
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Չեմպիոնների Լիգայի յուրաքանչյուր մրցակցի։ Սա աշխարհի ամենաբարդ ակումբային մրցաշարն է։ «Կոպենհագենը» Չեմպիոնների Լիգայի նախորդ մրցաշրջանում ոչ մի տնային խաղում չի պարտվել։ Նրանք հավասար պայքար մղեցին «Մանչեսթեր Սիթիի», Դորտմունդի «Բորուսիայի» և «Սևիլիայի» հետ։
Բայց մենք նաև խթան ունենք։ Խմբում առաջին տեղը զբաղեցնելը շատ կարեւոր է»,- Տուխելի խոսքերն է մեջբերում մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։