Մասիմիլիանո Ալեգրին հայտնել է, թե ով չի կարողանա օգնել թիմին «Ատալանտայի» դեմ առաջիկա խաղում

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատասխանել է այն հարցին, թե ով չի կարողանա օգնել թիմին «Ատալանտայի» դեմ առաջիկա խաղում։

«Վլահովիչը մեջքի ցավեր ուներ, և նա դեռ պատրաստ չէ: Միլիկն էլ չի խաղա։ Նա սրունքի մկանի վնասվածք ունի, ուստի մենք որոշեցինք ռիսկի չդիմել»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Մասնագետը հայտնել է, որ Մոյզե Քինը վերադարձել է և կլինի մեկնարկային կազմում, սակայն այլ մանրամասներ հայտնի կլինեն հանդիպումից առաջ։