«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Թոթենհեմից» կրած պարտությունից հետո (1:2) վրդովմունք է հայտնել մրցավարության նկատմամբ։
«Ես երբեք այնքան հպարտ չեմ եղել թիմով, որքան այսօր: Եվ ես երբեք նման անարդար հանգամանքներով և խելահեղ որոշումներով խաղ չէի տեսել։
Մենք ինքնագոլի հեղինակ դարձանք, դժվար է, բայց ես հպարտ եմ։ Առաջին հեռացման իրավիճակում Կերտիսը ոտք դրեց գնդակի վրա։ Դա վատ պայքար չէր: Դանդաղ շարժումով նա կարծես ոտք դրեց գնդակի վրա և սահեց նրա վրայով: Ժոտայի հետ կապված իրավիճակում առաջին դեղին քարտը չեղավ։ Եվ հետո նա ստացավ երկրորդը, և մենք պետք է պաշտպանվեինք ութ դաշտավարներով, ինչը դժվար է:
Եթե ուզում ես ինչ-որ բան կառուցել, քեզ ուժեղ մտածելակերպով խաղացողներ են պետք։ Ես դա տեսա իմ խաղացողների մեջ, նրանք կռվեցին: Այս երեկոն առանձնահատուկ է»,- ասել է Կլոպը Sky Sports-ին։