Էրիկ տեն Հագը խոսել է տրիբունաներից հնչած սուլոցների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է «Օլդ Թրաֆորդի» տրիբունաներից հնչած սուլոցների մասին։ Հիշեցնենք, որ երեկ թիմը սեփական հարկի տակ նվազագույն՝ 0։1 հաշվով պարտվեցին «Քրիսթալ Փելասին»։

«Երկրպագուները սուլո՞ւմ են: Ես դա հասկանում եմ։ Իհարկե, անհանգստացած ենք, պետք է ավելի կայուն լինել, հաղթանակների շարան է պետք։

Կարող եմ խոսել պարտության պատճառների մասին, բայց դա արդարացման տեսք կունենա։ Բայց մենք արդարացումներ չունենք»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը։