«Բարսելոնան» մեղադրվում էր կաշառակերության մեջ, և այժմ ակումբին լուրջ պատժամիջոցներ են սպառնում։ Թիմի նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այդ մասով։
«Սպասենք, տեսնենք, թող սկսվի արդար գործընթացը։ Ես երբեք չեմ տեսել, որ «Բարսելոնան» վճարի մրցավարներին շահույթ ստանալու համար։ Ես չեմ տեսել, չեմ կարդացել դրա մասին: Այդ իսկ պատճառով ես ուզում եմ սպասել՝ նախքան իմ կարծիքը հայտնելը։
Այն, ինչում ես վստահ եմ, այն է, որ «Բարսելոնան» հաղթեց, քանի որ նրանք ավելի լավն էին, քան մրցակիցները: Իսկ երբ դա այդպես չէր, թիմը չհաղթեց։ Բայց արդարադատությունը կորոշի, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- լրագրողներին ասել է Գվարդիոլան։