Թոմաս Տուխելը խոսել է «Լայպցիգի» հետ հանդիպման սպասելիքների մասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Բունդեսլիգայի 6-րդ տուրի «Լայպցիգի» հետ հանդիպման սպասելիքների մասին։

«Մենք շատ լավ հիշում ենք այս թիմից վերջին ցավալի պարտությունները։ Կարծում եմ՝ երկու դեպքում էլ մեր մակարդակով հանդես չեկանք։ Այս անգամ մենք բոլոր հնարավորությունները կունենանք երեք միավոր վաստակելու, եթե ցուցադրենք մեր խաղը»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Kicker-ը։

Նշենք, որ Տուխելի թիմը 13 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։