«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անժե Պոստեկոգլուն ԱՊԼ-ում մերսիսայդցիների հետ հանդիպումից առաջ հայտնել է, թե ինչ է մտածում «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։
«Կլոպը հիանալի մարզիչ է։ Սա այն մենթորներից է, ով մեծ ազդեցություն է ունեցել «Լիվերպուլի» և Պրեմիեր Լիգայի վրա։ Երբ նա եկավ այս առաջնություն, նա խաղը տեղափոխեց այլ մակարդակ»,- Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ «Թոթենհեմ» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 30-ին։