«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ խաղում (1:0): 26-ամյա բրազիլացին փոխարինվել է հանդիպման 37-րդ րոպեին։
Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, Ռաֆինյան բաց կթողնի «Պորտուի» և «Գրանադայի» դեմ հանդիպումները։ Նա նաև ռիսկի է դիմում չմասնակցել «Ռեալի» դեմ խաղին՝ հոկտեմբերի 28-ին:
Այս մրցաշրջանում Ռաֆինյան բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։