Էրիկ Դայերը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Թոթենհեմի» պաշտպան Էրիկ Դայերը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ռոման» հետաքրքրված է 29-ամյա անգլիաց ծառայություններով։ Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ֆուտբոլիստին տեսնել իր թիմում։ Մոուրինյոն և Դայերը նախկինում միասին աշխատել են «Թոթենհեմում»:

Անցած մրցաշրջանում Դայերը անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։