«Նիցցայի» նախագահը պաշտոնական հայտարարություն է արել Ալեքսիս Բեկա-Բեկայի իրավիճակի մասին

Ֆրանսիական «Նիցցայի» նախագահ Ժան Պիեռ Ռիվերը պաշտոնական հայտարարություն է արել՝ կապված թիմի ֆուտբոլիստ Ալեքսիս Բեկա-Բեկայի իրավիճակի հետ։

«Առաջին հերթին ուրախ ենք, որ այսօր Ալեքսիսի համար ամեն ինչ լավ ավարտվեց։ Նրան խնամեցին։ Մենք հարգում ենք բժշկական գաղտնիությունը և խնդրում ենք բոլորին անել նույնը և հարգել ֆուտբոլիստի գաղտնիությունը:

Մենք՝ ակումբի ողջ անձնակազմը, աջակցում ենք նրան»,- Ժան Պիեռ Ռիվերի խոսքերն է մեջբերում Eaglets-ի մամուլի ծառայությունը։