Նասեր Ալ-Խելաիֆին կոչ է արել «Բարսելոնային» և «Ռեալին» հրաժարվել Սուպերլիգայի նախագծից

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին, որը վերջերս վերընտրվել է Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ԱԵԿ) նախագահ, կրկին կոչ է արել «Բարսելոնային» և «Ռեալին» հրաժարվել Սուպերլիգայի նախագծից:

«Այս ակումբները գիտեն, որ ես երբեք ուղղակիորեն չեմ նշում իրենց անունները, նույնիսկ ԱԵԿ-ի տնօրենների խորհրդի անդամների հետ մասնավոր զրույցներում: Ես նրանց ասում եմ, որ ցանկացած պահի կարող են վերադառնալ ԱԵԿ։ Խնդրում ենք միանալ մեր ընտանիքին: «Յուվենտուսն» արդեն դուրս է եկել Սուպերլիգայի նախագծից, և նրանք պետք է հետևեն օրինակին: Նրանք այլ ելք չունեն։

Ես դեմ չեմ «Բարսելոնային» և դեմ չեմ «Ռեալին»: Ես ոչ մեկին չեմ բացառում: Ես դեմ եմ կոնֆլիկտներին ու քաշքշուկներին: Երբ հանդիպեցի Ժոան Լապորտային, նույն բանն ասացի նրան։ Եթե ​​ուզում են կռվել, թող իրար մեջ կռվեն։ Մենք չենք ցանկանում այլևս ժամանակ վատնել սրա վրա: Մենք ցանկանում ենք զարգանալ»,- ասել է Ալ-Խելաիֆին լեհական Meczyki հրատարակությանը տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ իսպանական «Ռեալն» ու «Բարսելոնան» ամբողջությամբ չեն հրաժարվել սեփական մրցաշար սկսելու մտքից՝ ի տարբերություն Չեմպիոնների Lիգայի, որն անցկացվում է ՈւԵՖԱ-ի հովանու ներքո։