Կրիշտիանու Ռոնալդուն հաղթանակ պարգևեց «Ալ-Նասրին» (VIDEO)

Ավարտվեց Սաուդյան Արաբիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Ալ-Թայը» և «Ալ-Նասրը»։ Թիմերը խաղացել են Սաուդյան Արաբիայի Հեյլ քաղաքի արքայազն Աբդուլ Ազիզ բին Մուսաեդ մարզադաշտում: «Ալ-Նասրը» հաղթեց 2։1 հաշվով։

32-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Անդերսոն Տալիսկան գոլի հեղինակ դարձավ։ Գոլային փոխանցում կատարեց Կրիշտիանու Ռոնալդուն։ 79-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Ալ-Թայի» կիսապաշտպան Վիրջիլ Միսիդյանը։ Ռոնալդուն հաղթանակ բերեց «Ալ-Նասրին»՝ 87-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11 մետրանոցը։

Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ալ-Նասրը» երրորդ տեղում է: Թիմը ութ խաղից հետո վաստակել է 16 միավոր։ «Ալ-Թայը» յոթ միավորով 12-րդ տեղում է: Առաջատարը «Ալ-Իթթիհադն» է (19):