Մաուրիսիո Պոչետինոն խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանի մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է լոնդոնյան ակումբի ղեկավարության հետ հարաբերությունների նաև ձմեռային տրանսֆերային պատուհանի մասին։

«Սեփականատերերի և մարզական տնօրենների հետ հարաբերություններն ու շփումները շատ լավ են: Երբ տրանսֆերային պատուհանը փակվեց, ես ասացի, որ պետք է ավելի շատ ներգրավվեմ:

Ես աշխատում եմ պարզելու, թե ինչ է մեզ անհրաժեշտ հունվարյան պատուհանում: Մենք պետք է աշխատենք և փորձենք վերականգնել Նկունկուին և Բրոյուին, որպեսզի թիմն ավելի շատ գոլեր խփի»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Twitter-ի իր էջում լրագրող Բեն Ջեյկոբսը։