Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է թիմի բրազիլացի վինգեր Սամուել Լինոյի մասին։
«Մենք գիտեինք, որ Լինոն տարբերակ էր Կարասկոյի հեռանալուց հետո: Մենք ուրախ ենք տեսնել նրան։ Լինոն ֆուտբոլիստ է, ով թուլացնում է մրցակցի ճնշումը, փոխանցումներ է կատարում և գոլ խփում։ Մենք նրանից գոլեր ենք պահանջելու»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում իր Twitter-ում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում Լինոն մադրիդյան ակումբի հետ մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում երկու գոլային փոխանցում է կատարել։
23-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբին միացել է 2022 թվականի ամռանը 6,5 միլիոն եվրոյի դիմաց և անմիջապես վարձավճարով տրվել է «Վալենսիային», որի կազմում անցկացրել է 41 հանդիպում, դարձել 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Մինչ այս ֆուտբոլիստը հանդես է եկել պորտուգալական «Ժիլ Վիսենտեում»։ Այս ակումբի կազմում նա անցկացրել է 99 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։