Նասեր Ալ-Խելաիֆի․ «Կիլիան Մբապպեն հաջորդ մրցաշրջանում կմնա փարիզյան ակումբում»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին նշել է, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապպեն հաջորդ մրցաշրջանում կմնա փարիզյան ակումբում։

«Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է։ Մենք ուրախ ենք, որ ունենք նրան և կտեսնենք նրան հաջորդ մրցաշրջանում։ Նա սիրում է այս ակումբը և ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա աշխարհի լավագույնն է։ Մենք շատ ուրախ ենք»,- իր սոցցանցերում Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում լրագրող Ադրիան Գրենիերը։

Հիշեցնենք, որ նախորդ ամառ Մբապպեն հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը փարիզցիների հետ մինչև 2025 թվականի ամառ։ Հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Հարձակվողի գործող համաձայնագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Մբապեն ՊՍԺ-ի կազմում 5 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի առաջնությունում և դարձել 7 գոլի հեղինակ։