Նաիր Թիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել իր ընտրյալին

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել «Матч ТВ»-ի հաղորդավար Յանա Ռոմաշկինային։

«Ես ասացի այո», – գրել է Ռոմաշկինան Instagram-ում՝ հրապարակելով լուսանկար՝ ամուսնական մատանին իր մատնեմատին Օստանկինո աշտարակի ֆոնին:

Նաիր Թիկնիզյանի և Յանա Ռոմաշկինայի հարաբերությունների մասին խոսակցությունները հայտնվեցին այն բանից հետո, երբ հեռուստահաղորդավարը Instagram-ում հրապարակեց ֆուտբոլիստի հետ համատեղ լուսանկարը՝ մեկնաբանելով այսպես․ «Կարծես նոր զույգ ունենք»:

Թիկնիզյանն այս մրցաշրջանում «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 13 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։