Բենժամեն Պավարը բացատրել է, թե ինչու է որոշել դառնալ միլանյան ակումբի ֆուտբոլիստ

Իտալական Ինտերի ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը բացատրել է, թե ինչու է որոշել դառնալ միլանյան ակումբի ֆուտբոլիստ։

«Ես յոթ տարի Գերմանիայում էի և զգացի, որ նոր մարտահրավերի ժամանակն է: «Ինտերը» այնքան մեծ պատմություն ունեցող ակումբ է, որը ունեցել է լեգենդներ, ինչպիսին Խավիեր Զանետին է, ով այսօր աշխատում է այստեղ:

Իմ նախընտրած դիրքը երեք հոգանոց պաշտպանության կենտրոնում խաղալն է, քանի որ հենց այնտեղ եմ ինձ հարմարավետ զգում: Բոլորը գիտեն, որ ես կարող եմ խաղալ աջ պաշտպանի դիրքում, բայց սա այն տեղը չէ, որտեղ ես իսկապես երջանիկ եմ: Ես «Ինտերում» եմ, որպեսզի ապացուցեմ ինձ այն դերում, որը նախընտրում եմ, որտեղ կարող եմ կիսվել իմ փորձով թիմի հետ»,- Պավարի խոսքերն է մեջբերում Football Italia-ն DAZN-ին հղումով: