Բիլբաոյի «Ատլետիկը» կարող է պատժվել Լա Լիգայի կողմից այն բանից հետո, երբ երկրպագուները Լա Լիգայի յոթերորդ տուրի հանդիպման ժամանակ վիրավորական խոսքեր են հնչեցրել «Խետաֆեի» ֆուտբոլիստ Մեյսոն Գրինվուդի հասցեին, հայտնում է The Athletic-ը:
«Սան Մամես» մարզադաշտում կայացած խաղի ժամանակ հնչել են «Գրինվուդ, մեռիր» վանկարկումները, երբ 21-ամյա ֆուտբոլիստը տուգանային հարվածներ է իրացրել։
Լա Լիգան հաստատեց, որ հանդիպմանը վանկարկումներ են հնչել, և որ նրանց նկատմամբ կկիրառվի նույն ընթացակարգը, ինչ առաջնության 6-րդ տուրի «Օսասունայի» հետ հանդիպման դեպքում, որտեղ վիրավորական վանկարկումներ են հնչել նույնպես Գրինվուդի հասցեին։
«Ատլետիկ» – «Խետաֆե» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Մեյսոն Գրինվուդը մեկ գոլային փոխանցում կատարեց: