«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի Լիգայի Գավաթի երրորդ փուլում «Լեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1)։
«Առաջին խաղակեսից հետո մենք պարտվում էինք 0-1 հաշվով: Դա նորից կրկնվեց, մեզ դուր չի գալիս, բայց եղավ: Առանց լավ խաղալու՝ մենք ստեղծեցինք բազմաթիվ պահեր, որոնք իսկապես պետք էր իրանցել:
Նման դեպքերում կարևոր է պարզ գործել, և տղաներն այդպես էլ արեցին: Րոպե առ րոպե մենք վարժվեցինք այս խաղին, և, անկեղծ ասած, սա մեր լավագույն խաղերից էր»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։