Նիգերիացի լրագրող Օմա Ակաթուգբան, ով «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ընկերն է, կանխատեսում է, որ ֆուտբոլիստը կհեռանա ակումբից։
Հիշեցնենք, որ «Նապոլին» նախկինում ծաղրել էր Օսիմհենի չիրացրած 11 մետրանոցը TikTok-ով «Բոլոնիայի» դեմ խաղում։
«Երբ թիմդ ծաղրում է քեզ 11 մետրանոց չիրացնելու համար, դա անհավանական է: Դա ռասիստական չէ, բայց դեռևս անընդունելի է: Արդյունքում նա չի երկարաձգի պայմանագիրը եւ որքան հնարավոր է շուտ կլքի ակումբը»,- Sport Mediaset-ին ասել է Ակատուգբան: