Վիկտոր Օսիմհենի ընկերը կանխատեսում է, որ ֆուտբոլիստը կհեռանա ակումբից

Նիգերիացի լրագրող Օմա Ակաթուգբան, ով «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ընկերն է, կանխատեսում է, որ ֆուտբոլիստը կհեռանա ակումբից։

Հիշեցնենք, որ «Նապոլին» նախկինում ծաղրել էր Օսիմհենի չիրացրած 11 մետրանոցը TikTok-ով «Բոլոնիայի» դեմ խաղում։

«Երբ թիմդ ծաղրում է քեզ 11 մետրանոց չիրացնելու համար, դա անհավանական է: Դա ռասիստական ​​չէ, բայց դեռևս անընդունելի է: Արդյունքում նա չի երկարաձգի պայմանագիրը եւ որքան հնարավոր է շուտ կլքի ակումբը»,- Sport Mediaset-ին ասել է Ակատուգբան: