«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Սոֆյան Ամրաբատը խոսել է «կարմիրների» մարզաշապիկով նորամուտը նշելու մասին: Ֆուտբոլիստը խաղացել է ձախ պաշտպանի դիրքում։
Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի լիգայի գավաթի երրորդ տուրում 3։0 հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելասին»։ Ամրաբատը խաղաց 61 րոպե։
«Ես մարզչին ասացի, որ կխաղամ այնտեղ, որտեղ պետք է, նույնիսկ եթե դա լինի դարպասապահի դերում: Ես խաղում եմ այնտեղ, որտեղ կարող եմ օգնել թիմին, այսօր դա ձախ պաշտպանի դիրքն էր։ Ես մի քիչ ազատ դեր ունեի, կարծում եմ, դուք տեսաք, որ ես մի փոքր խաղացի կիսապաշտպանությունում, այնպես որ դա հիանալի էր, դա լավ էր: Կարծում եմ՝ կատարյալ երեկո էր»,- Ամրաբատի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: