Մասիմիլիանո Ալեգրի․ «Դժվար էր հաղթելը, հատկապես երբ մրցակիցը գնդակը շատ չէր տալիս»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է Իտալիայի առաջնության վեցերորդ տուրի «Լեչեի» հետ (1:0) խաղից ստացած տպավորություններով։

«Դժվար էր հաղթելը, հատկապես երբ մրցակիցը գնդակը շատ չէր տալիս:

Արկադիուշ Միլիկը, ինչպես ամբողջ թիմը, խաղի մեջ մտավ երկրորդ խաղակեսում։ Մենք պետք է ուշադիր լինենք մինչև վերջ։ Այժմ մեր մրցակիցը«Ատալանտան» է՝ ուժեղ թիմ, որը հետապնդում է մեզ»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում «Յուվենտուսի» պաշտոնական կայքը:

Վերջին խաղում «Յուվենտուսը» 2։4 հաշվով պարտվել է «Սասուոլոյին»։ Ա Սերիայի վեց տուրից հետո «Յուվենտուսը» 13 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնությունը գլխավորում է «Ինտերը» (15 միավոր):