Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ իտալական թիմ

«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ իտալական թիմ։

Calciomercato-ի փոխանցմամբ՝ Իբրահիմովիչի վերադարձով անձամբ է հետաքրքրված «Միլանի» սեփականատեր Գերի Կարդինալեն։ Նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի օգնականը։ Նշվում է, որ 41-ամյա շվեդը չի միանա մարզչական շտաբին, այլ կլինի որպես տնօրեն։

Իբրահիմովիչն այս ամառ հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, որը սկսվել է 1999 թվականին, ֆուտբոլիստը, բացի «Միլանից», կարողացել է խաղալ «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», «ՊՍԺ»-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» և «Լոս Անջելես Գելեքսիում»: Իր կարիերայի ընթացքում Զլատանը անցկացրել է 819 հանդիպում, խփել 493 գոլ և կատարել 201 գոլային փոխանցում։