Մարիո Բալոտելին ակնարկել է իր նախկին ակումբ վերադառնալու մասին

«Ադանա Դեմիրսփորի» հարձակվող Մարիո Բալոտելին ակնարկել է «Միլան» վերադառնալու իր ցանկության մասին:

«Երիտասարդ ֆուտբոլիստներն ամաչում են, երբ խաղում են այնպիսի մարզադաշտում, ինչպիսին «Սան Սիրոն» է: Սա պահանջում է ուժեղ բնավորություն: Միգուցե «Միլանին» դեռ վետերան է պետք Ժիրուի նման: Ես այստեղ եմ»,- Բալոտելիի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին 33-ամյա Բալոտելին դարձել է թուրքական «Ադանա Դեմիսփոր» ակումբի ֆուտբոլիստ։ Իտալացի ֆուտբոլիստը նոր թիմ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Նախկինում Մարիո Բալոտելին եղել է «Մոնցայի», «Բրեշիայի», «Մարսելի», «Նիսի», «Լիվերպուլի», «Միլանի», «Մանչեսթեր Սիթիի» և «Ինտերի» ֆուտբոլիստ։ Նա նաև 36 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում, որոնցում դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։