2024 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը կանցկացվի Վարշավայում, հայտնում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) պաշտոնական կայքը։
Խաղի վայրի մասին որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստում։
Հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին Լեհաստանի մայրաքաղաքի Ազգային մարզադաշտում։
Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի նախորդ մրցաշրջանի հաղթողները հանդիպում են ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար։