Հայտնի է, թե որտեղ կանցկացվի ՈՒԵՖԱ-ի 2024 թվականի Սուպերգավաթի խաղը

2024 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը կանցկացվի Վարշավայում, հայտնում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) պաշտոնական կայքը։

Խաղի վայրի մասին որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստում։

Հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին Լեհաստանի մայրաքաղաքի Ազգային մարզադաշտում։

Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի նախորդ մրցաշրջանի հաղթողները հանդիպում են ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար։