«Թոթենհեմը» համաձայնել է «Հայդուկից» ձեռք բերել խորվաթ 16-ամյա պաշտպանին

Լոնդոնի «Թոթենհեմը» համաձայնել է «Հայդուկից» ձեռք բերել խորվաթ 16-ամյա պաշտպան Լուկա Վուշկովիչին։ Այս մասին հայտնում է թիմի պաշտոնական կայքը։ Սակայն ֆուտբոլիստն անգլիական ակումբին կմիանա 2025 թվականին։ Նրա պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված կլինի մինչև 2030 թվականը։

Վուշկովիչն իր նորամուտը Խորվաթիայի բարձրագույն խմբի առաջնությունում նշել է 2023 թվականի փետրվարին՝ դառնալով պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղադաշտ դուրս է եկել այս առաջնությունում։

Հաջորդ ամիս նա խփեց իր առաջին գոլը «Օսիեկի» դարպասը՝ դառնալով «Հայդուկի» պատմության ամենաերիտասարդ ռմբարկուն։

Մինչ օրս նա ընդհանուր առմամբ 11 հանդիպում է անցկացրել «Հայդուկի» մեծահասակների թիմի կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: Անցած մրցաշրջանում նա օգնեց ակումբին հաղթել Խորվաթիայի գավաթը: