«Ինտերի» հարձակվողը մոտ ապագայում չի կարողանա օգնել իր թիմին

«Ինտերի» հարձակվող Մարկո Արնաուտովիչը մոտ ապագայում չի կարողանա օգնել իր թիմին։ Ինչպես տեղեկացնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը, 34-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Ա Սերիայի հինգերորդ տուրի՝ «Էմպոլիի» հետ խաղում (1:0):

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 25-ին, Արնաուտովիչը բուժզննում է անցել, որը ցույց է տվել, որ հարձակվողի մոտ ձախ ազդրի երկգլուխ մկանի սալջարդ է եղել։ Նշվում է, որ վերականգնումը կտեւի մի քանի շաբաթ։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է յոթ հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և կատարել մեկ գոլային փոխանցում։