«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի կիսապաշտպան Ջամալ Մուսիալի մասին.
«Նա գիտի, թե ես ինչ եմ ուզում իրենից: Կարեւոր է, որ նա վնասվածք չստանա։ Ջամալը միշտ կարող է փոխել իրավիճակը խաղադաշտում, նա իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը գոլերի և գոլային փոխանցման հարցում»,- հայտնում է Տուխելը «Bayern & Germany»-ին:
Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը մասնակցել է չորս հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և կատարել մեկ գոլային փոխանցում։